Մազութի հետքեր են նկատվել Ազովի ծովի ափին
Սև ծովում մազութի արտանետումները հասել են Ազովի ծովի Զապորոժիեի շրջան: Այս մասին գրում է Kommersant.ru–ն՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկիի խոսքերին։ Նրա խոսքով, Բերդյանսկի գետի վրա հայտնաբերվել է 14,5 կմ երկարությամբ աղտոտված տարածք։
«Մազութի արտահոսք է նկատվել Ազովի ափամերձ հատվածում՝ Բերդյանսկի ափին: Բաց ծովի կողմից գրանցվել է 14.5 կմ աղտոտված տարածք՝ պինդ մազութի բեկորներով»,– գրել է Բալիցկին թելեգրամյան իր ալիքում:
Ինչպես հավելել է Զապորոժիեի շրջանի ղեկավարը, մազութի կտորներով աղտոտված ևս մեկ հատված է նկատվել մեկ այլ տարածքում՝ 5 քմ մակերեսով:
Եվգենի Բալիցկիի խոսքով, աղտոտվածության վերացման գործում ներգրավվել են տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև կամավորները: Շրջանի ղեկավարը կոչ է արել բոլոր ծառայություններին և գերատեսչություններին ակտիվացնել իրենց գործողությունները և իրականացնել ափամերձ գոտու մշտական մոնիտորինգ:
Մազութի արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Վոլգոնեֆտ-212 և Վոլգոնեֆտ-239 լցանավերի խորտակումից հետո։ Հունվարի 10-ին հայտնի դարձավ Վոլգոնեֆտ-239 սնուցող բազայից նավթի նոր արտահոսքի մասին: