Վրաստանում ձերբակալել են ռուս զբոսաշրջիկի սպանության մեջ մեղադրվողներին

Վրաստանի Զուգդիդի քաղաքի շրջանային դատարանը ձերբակալել է Սվանեթիի շրջանում զինված կողոպուտի ժամանակ ռուս զբոսաշրջիկ Վիկտոր Սոլովյովի սպանության գործով երկու մեղադրյալի, հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։


Վրաստանի քաղաքացիներ Ռևազ Պակելիանիին և Բեժան Չկադուային մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, կողոպուտի և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու համար։ Նրանց սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։


Քննիչների տվյալներով՝ հունվարի 5-ին մեղադրյալը հարձակվել է Զուգդիդիից Մեստիա մեկնող ռուս երկու զբոսաշրջիկների վրա։ Հարձակվողները վերցրել են ռուսների հեռախոսները և հրազենով վիրավորել զբոսաշրջիկներից մեկին՝ Վիկտոր Սոլովյովին, ապա առևանգել։ Ավելի ուշ մահացածի դին հայտնաբերվել է գետում։ Մեղադրյալները ձերբակալվել են հունվարի 6-ին։


Ամբաստանյալների պաշտպանները խնդրել են իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Նիստի ժամանակ Պակելիանին հայտարարել է, որ կրակել է ռուս զբոսաշրջիկի վրա՝ ինքնապաշտպանության նպատակով։