Լոս Անջելեսի շերիֆը դիմել է տարհանման ենթակա բնակիչներին
Լոս Անջելեսի շրջանի տարհանման հրամանները վերաբերում են այն շրջաններին, որտեղ մոլեգնում են մի քանի անտառային հրդեհներ և ապրում է գրեթե 180,000 մարդ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան, գրում է ТАСС–ը:
«Ներկայումս Լոս Անջելեսի շրջանում կա մոտ 180,000 մարդ, որ ենթակա է տարհանման, ևս 200,000 մարդ գտնվում է տարհանման նախազգուշացման գոտիներում: Ես խրախուսում եմ այն բնակիչներին, որոնց խնդրել են տարհանվել, հետևել կոչին», - ասել է նա:
Շերիֆը նաեւ նշել է, որ հրդեհների սկսվելուց ի վեր իրավապահները բերման են ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր դիակապտությամբ են զբաղվել։
«Մինչ այժմ 20 ձերբակալություն է եղել, ցավոք, ես հավատում եմ, որ այդ թիվը կաճի։ Մենք չենք հանդուրժի նման պահվածք», - ընդգծել է Լունան։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Ռումբի ահազանգ՝ Մոսկվա թռչող ինքնաթիռում. ինչ է հայտնի
Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը հայտնել է, որ իր ձեռքի ուղեբեռում երկու պայթուցիկ կա, ինչից հետո ինքնաթիռը վայրէջք է կա...
Կալիֆոռնիայում հայտարարվել է աղետի ռեժիմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել Իտալիա կատարած այցը Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով, որոնց զոհ է դա...
Քննչական կոմիտեի նոր պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում են Կոմիտեում հաստատվել: Ի...