Կալիֆոռնիայում հայտարարվել է աղետի ռեժիմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել Իտալիա կատարած այցը Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Այս մասին գրում է ТАСС–ը:
Նա նաև նահանգում աղետի ռեժիմ է հայտարարել։ Այդ մասին ասված է չորեքշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հայտարարության մեջ։
ABC–ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում մոլեգնած պատմական հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը և շարունակում է աճել։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շենք։ Լոս Անջելեսի շրջանի ավելի քան 930,000 հաճախորդ հոսանքազրկված է: AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն՝ հրդեհներից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն 52-57 միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Ռումբի ահազանգ՝ Մոսկվա թռչող ինքնաթիռում. ինչ է հայտնի
Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը հայտնել է, որ իր ձեռքի ուղեբեռում երկու պայթուցիկ կա, ինչից հետո ինքնաթիռը վայրէջք է կա...
Լոս Անջելեսի շերիֆը դիմել է տարհանման ենթակա բնակիչներին
Լոս Անջելեսի շրջանի տարհանման հրամանները վերաբերում են այն շրջաններին, որտեղ մոլեգնում են մի քանի անտառային հրդեհներ և&n...
Քննչական կոմիտեի նոր պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում են Կոմիտեում հաստատվել: Ի...