Կերչի նեղուցում մազութի արտահոսքից հետո հայտնաբերվել են ավելի քան 30 սատկած դելֆիններ

Ավելի քան 30 դելֆին, որոնք, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով, հայտնաբերվել են ծովում՝ Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հայտնում է դելֆինների փրկության գիտական ​​և բնապահպանական կենտրոնը։


«Արտակարգ դեպքից հետո մենք հայտնաբերել ենք 61 սատկած կետաձուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Դելֆինները, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով։ Մնացածները սատկել են մինչև արտակարգ դեպքը, քանի որ մարմինները «շատ հին» են եղել։ Գրեթե ամեն օր մասնագետները տեղեկություններ են ստանում նոր սատկած դելֆինների մասին, կատարում են հաշվառում և պարբերաբար տվյալներ փոխանցում պետական ​​մարմիններին։


«Առայժմ կենդանի դելֆինների՝ ափ նետվելու դեպք չի եղել, բայց մենք սպասում ենք, որ առաջիկա ամիսներին սովորականից շատ տուժած դելֆիններ կլինեն: Մեր հիմնական խնդիրն է այս պահին որքան հնարավոր է լավ պատրաստվել՝ տուժած կենդանիներին երկարատև բուժօգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել են կենտրոնից: