Պատահարներ
Տոկաևը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» մասին
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։
Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։
Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել է Տոկաևը։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու ծնողներին. նրանք ծանր վիճակում են
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0