ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։


«Դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- հայտնել են ՄՔԾ-ից։


Մեկ ամսում մոտ 1100-ով ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը։


Ներկայացված վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի։ ՀՀ քաղաքացիություն ստացել է Արցախից բռնի տեղահանված 4394 անձ։



Քաղաքականություն