Ինչ կարժենա ԱՄՆ-ից բոլոր անօրինական միգրանտների արտաքսումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի, քանի որ փորձում է իրականացնել անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսման ծրագրեր։ Այս գնահատականն է տրված չորեքշաբթի The Hill թերթում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշված է, հանրապետականը նախապես խոստացել էր, որ անօրինական միգրանտների արտաքսման` պատմության մեջ ամենամեծ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ում։
«Սակայն, ինչպես Թրամփի առաջին նախագահական ժամկետում, միգրացիոն ոլորտում նրա օրակարգի իրականացումը լուրջ խոչընդոտների կհանդիպի», - ընդգծվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշվում է նյութում, Թրամփը հանդես է գալիս ԱՄՆ-ից վտարելու օգտին «բոլոր նրանց, ովքեր օրինական կերպով երկրում չեն»։ Ըստ թերթի՝ «դա անելու համար կպահանջվի բյուջեի աստղաբաշխական աճ»։
Հրատարակությունը տրամադրում է գնահատականներ, ըստ որոնց՝ «երկրի մոտ 13 միլիոն մարդու արտաքսումն առանց անհրաժեշտ փաստաթղթերի ... կարժենա մոտ 88 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ողջ ընթացիկ բյուջեն»։
Հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վերոնիկա Էսկոբարի (դեմոկրատ Տեխասից) մեկնաբանությունը։ Նրա կարծիքով, անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսումները «բավականին կործանարար հետևանքներ կունենան երկրի տնտեսության համար», քանի որ դա կնվազեցնի առկա աշխատուժը։
Օրենսդիրը հավելել է, որ Թրամփը, իր կարծիքով, արդեն մասամբ մեղմացրել է իր դիրքորոշումը միգրանտների արտաքսման հարցում՝ լոբբիստների ազդեցության պատճառով, որոնք գործում են ի շահ բիզնեսների՝ վախենալով աշխատողների պակասից։