Չեչնիայում հայտնել են Բաքվից չվերթների չեղարկման և գումարի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից Azerbaijan Airlines չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով խոսել են գնված տոմսերի գումարը վերադարձնելու հնարավորության մասին։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
Չորեքշաբթի Azerbaijan Airlines–ը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու բոլոր չվերթերը՝ մինչև Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն համբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը՝ հոր աղմկահարույց հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել OPEL վարողների մասին իր հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի պատճառով: «.....
Պաշտոնական Վաշինգտոնը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին: Պետդեպարտամենտի ներկայացո...
Եթե այդ 220 000-ի մեջ եք, կկարողանաք անցնել աշխատանքի. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է անհուսալի վարկերի վերաբերյալ Կառավարութ...