Պաշտոնական Վաշինգտոնը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը «Ազատությանը» հայտնել է, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բանակի պրոֆեսիոնալիզմը բարելավելու, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդելու նպատակով։
Ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։
«Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք (ամերիկյան) ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել», - ասել էր Ալիևը:
Ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնը երբևէ չեն հայտարարել զինամթերքի մատակարարման մասին։ Ի՞նչ զինամթերքի մասին է խոսում Ալիևը, և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նրա պնդումը. «Ազատության» այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակն ուղիղ չի պատասխանել, միայն նշել է. - «Միացյալ Նահանգներն Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին»։
Մեթյու Միլլերը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական շփումներին՝ աշխատելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն համբա...
Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակը կտակ է թողել
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակի ավտոմեքենայում կտակ է հայտնաբերվել, հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը՝ հոր աղմկահարույց հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել OPEL վարողների մասին իր հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի պատճառով: «.....
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Փաշինյանը ասելիք կունենա․ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1994 թվականից սկսած բոլոր նախագահները, այնուհետև ինքը բանակցել են Լեռնային Ղարաբաղը Ադ...