ChatGPT–ում խափանումներ են եղել

ԱՄՆ-ում արձանագրվել են ChatGPT գեներատիվ արհեստական ​​ինտելեկտով (AI)  չաթբոտի հետ կապված խնդիրներ: Վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 15 հազար օգտատերեր հայտնել են սխալների մասին՝ Երևանի ժամանակով ժամը 23:30-ի դրությամբ Downdetector պորտալի տվյալներով: Այս մասին գրում է ТАСС–ը:


Ամենից հաճախ օգտատերերը դժգոհում են հենց ծառայության աշխատանքից (91%) և վեբ տարբերակին հասանելիության խնդիրներից (7%):


Անջատումներ են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Կանադայում և Լեհաստանում։


OpenAI-ը ներկայացրել է ChatGPT ծառայությունը 2022 թվականին: Այն կարող է ինտերակտիվ կերպով շփվել օգտատերերի հետ: Չաթբոտը կարող է պատասխանել պարզաբանող հարցերին, ընդունել սխալները, վիճարկել սխալ ենթադրությունները և մերժել անհամապատասխան հարցումները: Ծառայության հնարավորությունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը:

Քաղաքականություն