Եթե այդ 220 000-ի մեջ եք, կկարողանաք անցնել աշխատանքի. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է անհուսալի վարկերի վերաբերյալ Կառավարության որոշմանը։
«Կառավարությունը շատ կարևոր որոշում է կայացրել, որը ենթադրում է հետևյալը․ ՀՀ-ում այս պահի դրությամբ կա մոտ 220 000 քաղաքացի, որ ունեն միջինացված 800 000 դրամ պարտավորություն բանկերին՝ մայր գումար, տոկոս, տույժ ու տուգանք, որը երեք տարի ու ավել է՝ չեն մարում։ Կառավարության որոշումը ենթադրում է, որ այդ քաղաքացիները, որ վարկ են վերցրել ու այն եղել է 1 մլն դրամից քիչ, եթե 3 տարի վճարում չեն կատարել, ակնհայտ է, որ նրանք այս պահի դրությամբ տարբեր պատճառներով ոչ մի տեղ չեն աշխատում։
եթե այդ 220 000-ի մեջ եք, կկարողանաք անցնել աշխատանքի, այդ պարագայում արդեն բանկը, երբ դիմեք ավտոմատացված համակարգին, միանգամից զիջելու է տույժ-տուգանքների 80 տոկոսը»,- նշել է Ալեքսանյանը՝ ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն համբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը՝ հոր աղմկահարույց հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել OPEL վարողների մասին իր հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի պատճառով: «.....
Չեչնիայում հայտնել են Բաքվից չվերթների չեղարկման և գումարի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից Azerbaijan Airlines չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով խոսել են գնվա...
Իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայ...