Սիրիայում կաթոլիկների Սուրբ Ծնունդը հայտարարվել է հանգստյան օր
Սիրիայի իշխանությունները մի շարք քաղաքներում սիրիացի քրիստոնյաների բողոքի ցույցերի ֆոնին, դեկտեմբերի 25-ը և 26-ը, որոնք համընկնում են կաթոլիկ Սուրբ Ծննդի հետ, պաշտոնական հանգստյան օրեր են հայտարարել։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Պետական հիմնարկների բոլոր աշխատակիցների համար 2024 թվականի դեկտեմբերի 25-ը և 26-ը հայտարարված են պաշտոնական հանգստյան օրեր: Այն հաստատությունները և համապատասխան նախարարությունները, որոնց գործունեությունը անհրաժեշտ է, կշարունակեն աշխատել»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Al-Watan թերթում։
Երկուշաբթի երեկոյան խաղաղ ցույցեր են անցկացվել Դամասկոսի արվարձաններում և Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնեական թաղամասերում՝ ընդդեմ Սիրիայում նոր կառավարության իշխանության գալուց հետո քրիստոնյա բնակչության նկատմամբ ճնշումների։
Ավելի վաղ մի խումբ օտարերկրյա վարձկաններ և մի շարք զինված խմբավորումներ Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Սկալբիա քաղաքում այրել էին տոնածառը։ Ավելի ուշ տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հանցագործները կալանավորվել են և կպատժվեն։