Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Փաշինյանը ասելիք կունենա․ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1994 թվականից սկսած բոլոր նախագահները, այնուհետև ինքը բանակցել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մի քանի տասնամյակ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը տրամադրել է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշումներով։
Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում։
Առաջիկայում այս հարցով դիմելու եմ դատախազություն։
Հուսով եմ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող և Արցախի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրող Նիկոլ Փաշինյանները ահագին ասելիք կունենան»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն համբա...
Պաշտոնական Վաշինգտոնը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին: Պետդեպարտամենտի ներկայացո...
Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակը կտակ է թողել
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակի ավտոմեքենայում կտակ է հայտնաբերվել, հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը՝ հոր աղմկահարույց հայտարարության մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել OPEL վարողների մասին իր հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի պատճառով: «.....