Սիրիայի ՊՆ ղեկավար է նշանակվել Հայաթ Թահրիր ալ-Շամ»–ի ռազմական թևի հրամանատարը
Սիրիայում ձևավորված անցումային կառավարությունում երկրի պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան։ Այս մասին հայտնում է երկրի Suria հեռուստաալիքը:
Պաշտպանության գերատեսչության նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով:
Ըստ սիրիական «Ալ Վաթան» հրատարակության՝ Աբու Կասրան ծառայել է որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատար, որը ամսվա սկզբին վերահսկողության տակ է վերցրել երկրի ամենամեծ քաղաքները, ներառյալ Դամասկոսը, և տապալել է նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը:
Ավելի վաղ Դամասկոսի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան, ով հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով, հայտարարել էր, որ սիրիական տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հ...
ՑԱԽԱԼ–ը՝ հութիների թիրախներին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հինգշաբթի հարվածներ է հասցրել Եմենի հութի ապստամբների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխ...
Եմենի հութիները հարված են հասցրել Թել Ավիվի ռազմական օբյեկտներից մեկին
Եմենի հութիները «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» հարված են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Այս...
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են, գրում է ТАСС-ը` հղում անելով Ariana News հեռուստաալիքին։ «Մի քանի կետեր,...