Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Լուրերը:
«Ռուբեն Հայրապետյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»,- ասել է դատախազ Շիրազ Գրիգորյանը:
Ըստ մեղադրանքի, Հայրապետյանը պայմանագիր է կնքել փաստացի իրեն պատկանող «Զեյթուն» կարի ֆաբրիկա ընկերության հետ, հետագայում դատախազի խոսքով ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը շինարարական աշխատանքների նկատամբ տեխնիկական հսկողություն իրականացնողն ու ֆաբրիկայի աշխեկները, ինժեներները կազմել են կեղծ կատարողական ակտեր:
«Ֆիքսվել են, որ կատարվել են ավել աշխատանք, քան իրականում կատարվել է: Այդ եղանակով Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան մարզադպրոցների կառուցման նպատակով 2011-2018 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակվել է 152 մլն 680 հազար ՀՀ դրամ գումար»,- նշել է դատախազը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Հայրապետյանը հափշտակել է ֆեդերացիայի ֆինանսական միջոցները:
«Ռուբեն Հայրապետյանը որպես քաղաքացիաիրավական ձևական գործարքների առարկա ընտրել է իրեն փաստացի պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնվող 8 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ մեքենա, որից հետո 2017թ. դեկտեմբերի 20-ին հիշյալ մեքենան շուկայականից ցածր գնով 2 միլիոն արժեքով վաճառում է իր որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրեն Նարեկ Ղազարյանին»,- ասել է Ղազարյանը:
Դատախազի խոսքով 2018 թ-ից Ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեով ավտոմեքենայի ձեռքբերում նախատեսված չի եել:
Իր հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրականացնելու համար 2018թ. փետրվարի 16-ին արձակել է թիվ 7 հրամանը, համաձայն որի, Արգենտինայից ժամանած մարիզչների համար անհրաժեշտ է 25 միլիոն 75 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերել «Պորշ» մակնիշի ավտոմքենեա: Որից հետո նույն օրը առք ու վաճառքի պայմանագրով մեքենան հիշյալ արժեքով օտարվել է Ֆուտբոլի ֆեդերացիային:
Գործով, ընդհանուր առմամբ, կա 5 մեղադրյալ, այդ թվում ֆեդերացիայի նախկին նախագահն ու փոխնախագահը: Բայց դատարան է գնացել 4-ինը, քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզման մեջ է:
Նմանատիպ հոդվածներ
Կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեքը կգնեմ. Լապշին
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտն...
«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր». նոր մանրամասներ զինվորական կացարանի հրդեհից
Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխա...
Առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. նախագիծ
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատե...
ՍԱՏՄ-ն կրկին այցելել է Խորենացի փողոցում գործող մսի շուկա
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 20-ին կրկին այցելել են Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկա: Այս մասին հայտնո...