Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասել է փոխվարչապետը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- լրագրողներ հետ զրույցում հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Փաշինյանը նշել է՝ ինչն է մեր ամենամեծ թշնամին
Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությու՛նն է մեր ամենամեծ թշնամին: Այս մասնի ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաս...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...