Թուրքիան կործանիչներ է ձեռք բերում
Թուրքիան պատրաստվում է զգալի քայլեր ձեռնարկել իր օդուժի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Դեկտեմբերի 18-ին երկու միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ կմատակարարվի Թուրքիա։ Այս ժամանակակից կործանիչներից 40 միավոր ձեռքբերմանն ուղղված բանակցությունների շրջանակներում առաջին երկու կործանիչների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Այս քայլը, որը լայնորեն մեկնաբանվում է արևմտյան լրատվամիջոցների կողմից, ընդգծում է Թուրքիայի ջանքերը՝ արդիականացնելու իր օդուժը և ուժեղացնելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը:Հաղորդում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդգծել է բանակցությունների դրական առաջընթացը և նշել, որ Միացյալ Թագավորությունից «Eurofighters» կործանիչների ձեռք բերումը Թուրքիային թույլ կտա մոտիկից գնահատել դրա հնարավորությունները։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար՝ ամրապնդելով նրա կարողությունը հատկապես Արևելյան Միջերկրականում առկա տարաձայնությունների համատեքստում։ Արևմտյան վերլուծաբանները դա դիտարկում են որպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու Թուրքիայի ավելի լայն ռազմավարության մի մաս՝ միաժամանակ նվազեցնելով իր գոյություն ունեցող F-16 նավատորմի կախվածությունը:
Թուրքիան զարգացնում է նաև իր ներքին ավիացիոն հնարավորությունները այնպիսի նախագծի միջոցով, ինչպիսին «KAAN»-ն է՝ հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախաձեռնությունը: «Eurofighter»-ի գործարքը, եթե վերջնական հաստատվի, ապա Թուքրաիյի դիրքերն այդ առումով ավելի կամրապնդվեն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իսրայելը ոչնչացրել Է Սիրիայի ռազմածովային նավատորմը
Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են սիրիական ռազմանավերը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հ...
Հուսիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Թել Ավիվի տարածքում գտնվող Յաֆֆո շրջանի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի կիրառ...
Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծում են սիրիական քաղաքը. Reuters
Ռուսաստանյան և սիրիական ինքնաթիռները կիրակի՝ Սիրիայի հյուսիսում ինտենսիվ ռմբակոծությունների երկրորդ օրը, հարվածներ են հա...
Ահաբեկիչների հետ կխոսենք նրանց միակ հասկանալի՝ ուժի լեզվով. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակից...