ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իսրայելը ոչնչացրել Է Սիրիայի ռազմածովային նավատորմը

Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են սիրիական ռազմանավերը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:


«Սիրիայի ռազմածովային ուժերի բազմաթիվ նավեր, որոնք զինված են «ծով — ծով» դասի հրթիռներով, ոչնչացվել են», - ասվում է հրապարակման մեջ:


Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնել է անվտանգության գոտին սահմանազատման գծից այն կողմ, որը հաստատվել էր 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմից հետո:


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրաման է տվել զբաղեցնել սահմանազատման գոտին:


Հիշեցնենք, որ մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվել էին Իսրայելի կողմից: 1973-ի Դումսդեյի պատերազմից հետո կողմերը պայմանագիր կնքեցին զորքերի անջատման մասին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անունները։