Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։
24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը ոչ թե իջեցրել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։ Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, օդաչուն ոչ թե ստիպված է եղել գնալ այդ քայլին, այլ արել է սխալմամբ։ Այս «սխալը» կարող էր ճակատագրական լինել թե' օդանավի անձնակազմի, թե ուղևորների համար։
24News-ը դիմել է Քաղավիացիայի կոմիտե, որտեղից նրանց խոստացել են ավելի ուշ պատասխանել դեպքի մասին իրենց հարցին, իսկ «Շիրակ Ավիա»-ից մեկնաբանություն այս պահին ստանալ դեռևս չի հաջողվել։
Ըստ տեղեկությունների համաձայն, արդեն «Էրեբունի» օդանավակայանից ինքնաթիռը կրկին թռել է «Զվարթնոց», որտեղ իջնելուց հետո ուղևորները խստացված հսկողությամբ զննություն են անցել, բոլորի դեմքը նկարել են։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրացին «Զվարթնոց»-ում խոշոր գումար է գողացել
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր...
Ադրբեջանում ծայրահեղականները փորձել են մաքսատուն գրավել
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի բաժնի տարածած տեղեկության, միջոցառումների արդյունքում պարզվել է,...
Խոշոր շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում
Երևան-Երասխ ավտոճանապարհին այսօր շղթայական խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտու...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...