Ադրբեջանում ծայրահեղականները փորձել են մաքսատուն գրավել
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի բաժնի տարածած տեղեկության, միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շախմուրով Ֆախրադդինը, Մուրադով Ջալալը, Բաբաև Քամրանը և այլք հանցավոր խումբ են ստեղծել։
Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական համակարգի դեմ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով պատրաստվել են դիվերսիա իրականացնել պետական կառույցների նկատմամբ, կազմակերպել գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում։
Oտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ գաղտնի հանդիպման ժամանակ հայտարարվել է հանցավոր խմբի համար դրոշի մշակման մասին, նախապատրաստվել է ապագա հանցագործությունների կատարման ծրագիր և պայմաններ, որոնք ներկայացվել են կազմակերպված հանցավոր խմբի ընտրված ղեկավարին՝ Ֆախրադդին Շախմուրովին։
Երկրի պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը խաթարելու նպատակով Ֆախրադդին Շախմուրովը հանցախմբի այլ անդամների հետ դիվերսիոն ծրագիր է պատրաստել՝ Ադրբեջանի պետական սահմանին մաքսակետը գրավելու համար՝ պատանդ վերցնելով Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցներին և այնտեղ ծառայող այլ անձանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել են ծրագրված հանցավոր արարքները։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆախրադդին Շախմուրովին, Ջալալ Մուրադովին և Քամրան Բաբաևին մեղադրանք է առաջադրվել։
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...
Օտարերկրացին «Զվարթնոց»-ում խոշոր գումար է գողացել
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր...
Խոշոր շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում
Երևան-Երասխ ավտոճանապարհին այսօր շղթայական խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտու...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...