Նոր մանրամասներ՝ Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած կրակոցներից
Ֆրանսիայի հյուսիսում՝ ներգաղթյալների ճամբարի մոտ, կրակոցների հետևանքով հինգ մարդ է զոհվել, իսկ 22-ամյա մի երիտասարդ հանձնվել է ոստիկանություն, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Չորս մարդ՝ երկու անվտանգության աշխատակից և երկու ներգաղթյալ, մահացու վիրավորվել են Դյունկերքի մերձակայքի Լունպլաժի ափամերձ հատվածում, ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են անվտանգության աղբյուրները։
Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ զինված անձը խոստովանել է նաև, որ կրակել է մոտակա Ուորմհաութ քաղաքում: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ կասկածյալի մեքենայում զենք է հայտնաբերվել, իսկ Դյունկերքի քաղաքապետ Պատրիս Վերգրիեթը հայտարարել է, որ հարձակումների դրդապատճառները «դեռևս անհայտ են»: Վերգրիեթը կատարվածը «ողբերգություն» է որակել և նշել, որ տարածքում «անհայտ անձը սառնասրտորեն սպանել է մի քանի մարդու»։ Տարածաշրջանային ասամբլեայի ղեկավար Քսավյե Բերտրանը հաստատել է, որ ողբերգական իրադարձության հետևանքով հինգ մարդ է զոհվել։
Հիշեցնենք, որ հարձակումը կատարած 22-ամյա տղան ոստիկանությունում խոստովանել է իր կատարածը և ասել, որ նույն օրը հարևան քաղաքում մեկ այլ անձի է սպանել։ Կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է ևս երեք զենք։
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...
Ձերբակալված մսավաճառները հրաժարվել են փաստաբանից
Երևանի Խորենացի փողոցում գործող՝ մսի իրացման շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմե...
Հրդեհ՝ Արշակունյացում գտնվող հյուրանոցում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67...