Ձերբակալված մսավաճառները հրաժարվել են փաստաբանից
Երևանի Խորենացի փողոցում գործող՝ մսի իրացման շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
Հիշեցնենք որ դեկտեմբերի 13–ին շուկայում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։ Ձերբակալվել է 8 մսավաճառ, վաճառակետերն էլ փակվել են։
Ըստ տեղեկությունների մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Հիշեցնենք, որ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ձերբակալվածները համապատասխան փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...
Նոր մանրամասներ՝ Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած կրակոցներից
Ֆրանսիայի հյուսիսում՝ ներգաղթյալների ճամբարի մոտ, կրակոցների հետևանքով հինգ մարդ է զոհվել, իսկ 22-ամյա մի երիտասարդ հանձ...
Հրդեհ՝ Արշակունյացում գտնվող հյուրանոցում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67...