Հրդեհ՝ Արշակունյացում գտնվող հյուրանոցում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին:
ՆԳՆ ՓԾ-ի նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...
Ձերբակալված մսավաճառները հրաժարվել են փաստաբանից
Երևանի Խորենացի փողոցում գործող՝ մսի իրացման շուկայում աշխատող ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմե...
Նոր մանրամասներ՝ Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած կրակոցներից
Ֆրանսիայի հյուսիսում՝ ներգաղթյալների ճամբարի մոտ, կրակոցների հետևանքով հինգ մարդ է զոհվել, իսկ 22-ամյա մի երիտասարդ հանձ...