ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն Ֆրանսիայի միգրանտների ճամբարներից մեկում. կան զոհեր
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող միգրանտների ճամբարում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել, կասկածյալը հայտնել է հինգերորդ զոհի մասին: Այս մասին գրում է Sky News-ը։
Հարձակումը կատարած 22-ամյա տղան ոստիկանությունում խոստովանել է իր կատարածը և ասել, որ նույն օրը հարևան քաղաքում մեկ այլ անձի է սպանել։ Կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է ևս երեք զենք։
Նշվում է, որ ճամբարում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, տարիներ շարունակ բնակվում են հիմնականում «փոքր երեխաներով քուրդ կամ աֆղան բազմաթիվ ընտանիքներ», հաղորդում է լրատվամիջոցը` վկայակոչելով Care4Calais-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 զոհ, 60 վիրավոր՝ Գերմանիայում Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած վրաերթի հետևանքով
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ ամերիկյան դպրոցներից մեկում. կան տուժածներ և զոհեր
Կրակոցներ են եղել ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում գործող քրիստոնեական դպրոցում: Այս մասին գրում է РИА Новости–ն՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում այրել են Իվանիշվիլիի` դագաղի մեջ դրված խրտվիլակը
Վրաստանի խորհրդարանի առջև այրել են դագաղ, որում եղել է Բիձինա Իվանիշվիլիի խրտվիլակը։ Նշենք, որ այսօր կրկին Վրաստանում ցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ձերբակալվում Գերմանիայում ահաբեկչության մեջ կասկածվողը
Հրապարակվել է Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառում իր BMW-ով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակա...