Իսրայելը հարվածել է սիրիական ռազմական օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։
Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին եւ Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։
Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից բարձրացող ծխի սյուների մասին: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Պորտալի տվյալներով՝ դեկտեմբերի 8-ից Դամասկոսում նոր կառավարության իշխանության գալուց ի վեր Իսրայելը ավելի քան 400 օդային հարձակում է իրականացրել 13 նահանգների թիրախների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ–ն բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ. ԶԼՄ
Ռուսաստանը բանակցում է սիրիական նոր իշխանությունների հետ երկրի տարածքում իր երկու ռազմակայանները պահպանելու շուրջ: Այս մ...
Անհայտ ԱԹՍ–ներ են նկատվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի օդային տարածքում
Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի մի շարք արդյունաբերական վայրերի և Գերմանիայում գտնվող ԱՄՆ Ռամշտայն ավ...
Եմենի հութիները հարված են հասցրել Թել Ավիվի ռազմական օբյեկտներից մեկին
Եմենի հութիները «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» հարված են հասցրել Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Այս...
Սիրիայում կարող են քիմիական զենքի պաշարներ լինել. Պենտագոն
Պենտագոնը կարծում է, որ Սիրիան կարող է քիմիական զենքի պաշարներ ունենալ, և ԱՄՆ-ը գործընկերների միջոցով փորձում է կանխել դ...