Անհայտ ԱԹՍ–ներ են նկատվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի օդային տարածքում
Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի մի շարք արդյունաբերական վայրերի և Գերմանիայում գտնվող ԱՄՆ Ռամշտայն ավիաբազայայի օդային տարածքում: Այսպիսի հայտարարություն է արել Der Spiegel ամսագիրը։
Գերմանական անվտանգության մարմինների գաղտնի զեկույցի համաձայն՝ դեկտեմբերի 3-ի և 4-ի երեկոյան բազմաթիվ անօդաչու սարքեր են նկատվել ամերիկյան խոշոր ռազմաբազայի մոտակայքում։ Չնայած ինտենսիվ որոնողական աշխատանքներին, ոչ մի անօդաչու թռչող սարք գտնել չի հաջողվել, նշում է ամսագիրը։
Ըստ Der Spiegel-ի՝ վերջին շաբաթներին անօդաչու սարքեր են նկատվել նաև գերմանական զենք արտադրող պաշտպանական ընկերության և քիմիական հսկային պատկանող օբյեկտների օդային տարածքում, սակայն դրանց ծագումը չի հաջողվել պարզել։
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ճեպազրույցում չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ–ն բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ. ԶԼՄ
Ռուսաստանը բանակցում է սիրիական նոր իշխանությունների հետ երկրի տարածքում իր երկու ռազմակայանները պահպանելու շուրջ: Այս մ...
Իսրայելը հարվածել է սիրիական ռազմական օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օ...
Սիրիացի ավելի քան 4 հազար զինվոր մեկնել է Իրաք
Սիրիական բանակի ավելի քան 4 հազար զինվորներ Իրաք են մեկնել այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունը վերահսկողություն է...
Պուտինը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել չեչենական «Ախմատի» հրամանատարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի կոչումը, ով պատ...