Սիրիայում կարող են քիմիական զենքի պաշարներ լինել. Պենտագոն
Պենտագոնը կարծում է, որ Սիրիան կարող է քիմիական զենքի պաշարներ ունենալ, և ԱՄՆ-ը գործընկերների միջոցով փորձում է կանխել դրանց օգտագործումը իր ուժերի կամ խաղաղ բնակչության դեմ: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական դեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը, գրում է ТАСС–ը:
«Ինչ վերաբերում է քիմիական զենքի խնդրին, մենք դրան հատկացնում ենք մեր հիմնական ուշադրությունը», - ասել է նա:
«Մենք փորձում ենք ապահովել, որ այդ քիմիական զենքը չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր կցանկանան օգտագործել այն խաղաղ բնակչության, ԱՄՆ ուժերի կամ տարածաշրջանում նրանց գործընկերների դեմ», - հավելել է Սինգհը:
Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ԱՄՆ զինվորականներն ուղղակիորեն ներգրավված չեն դրանում, այլ գործում են գործընկերների միջոցով։
«Մենք այս հարցում փորձ ունենք և տեղում աշխատում ենք գործընկերների միջոցով, որպեսզի թույլ չտանք, որ այդ զենքերը հայտնվեն սխալ ձեռքերում», - վստահեցրել է Սինգհը:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի ավելի քան 4 հազար զինվոր մեկնել է Իրաք
Սիրիական բանակի ավելի քան 4 հազար զինվորներ Իրաք են մեկնել այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունը վերահսկողություն է...
Պուտինը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել չեչենական «Ախմատի» հրամանատարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի կոչումը, ով պատ...
Սիրիական ընդդիմությունը վերահսկում է ՌԴ ԶՈւ ավիաբազային մոտ քաղաքը
Սիրիական զինված ընդդիմության կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել Ջեբլա քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզ...
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձ...