Զելենսկին մերժել է հրադադարի առաջարկը
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոնին հրադադարի և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Բուդապեշտի առաջարկը։
«Սիյարտոն ասել է, որ ուկրաինական ճակատում ժամանակավոր հրադադարի և գերիների լայնածավալ փոխանակման Հունգարիայի առաջարկը մերժվել է Զելենսկիի կողմից, ինչի մասին Բուդապեշտին տեղեկացրել են Կիևի ռեժիմի պաշտոնյաները», - ասվում է զեկույցում։
Լավրովը նշել է, որ «սա առաջին անգամը չէ, որ խաղաղությամբ անկեղծորեն շահագրգռված պետությունների, ներառյալ Հունգարիայի և Թուրքիայի նախաձեռնությունները մերժվում են Կիևի կողմից»։
Նախօրեին հաղորդվել էր, որ Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է
Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (...
Զելենսկին՝ այսօրվա ռուսական հարվածի մասին
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 93 հրթիռ և գրեթե 200 անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է Վլադիմիր...
Հրդեհ նավթի պահեստում՝ ԱԹՍ հարձակման հետևանքով․ իրավիճակը Օրյոլի շրջանում
ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Օրյոլի նավթի պահեստում։Օրյոլի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմ...
Հակառակորդներն ամեն ինչ անում են, որպեսզի հակամարտության բոցը ավելի ուժեղ բռնկվի․ Մեդվեդև
Ռուսաստանի Հակառակորդներն ամեն ինչ անում են, որպեսզի Ուկրաինայում հակամարտության բոցը ավելի ուժեղ բռնկվի։ Այս մասին «Եդի...