Մայրը պարբերաբար ծեծում էր երեխային. մանրամասներ` 13-ամյա աղջկա մահվան դեպքից
Այսօր «Վանաձոր» ԲԿ-ում մահացած 13-ամյա երեխայի տատը մանրամասներ է ներկայացրել ընտանիքի վերաբերյալ: Նրա խոսքով, ընտանիքի մայրը պարբերաբար ծեծում էր երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին հայտնում է ArmLur-ը:
Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:
«Վանաձոր» բժշկական կենտրոնից լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոց է ընդունվել 13-ամյա աղջիկ երեխա` միջին ծանրությամբ:
Ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաեւ նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման եւ բուժական տակտիկայի վարման հետ կապված:
Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում: Առավոտյան 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչ Ա. Համբարյանը և մանկական ռեանիմատոլոգ Ի. Անտոնյանը: Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները:
«Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- նշել են հիվանդանոցից:
Auroranews-ը փորձում է կապ հաստատել Քննչական կոմիտե:
Հավելենք, որ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս...
Ինքնահրկիզման փորձ, արցունքաբեր գազ․ Խորենացու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներից ձերբակալվածներ կան
Երևանի «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8-ը ձերբակալվել են։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նա...
«ՍՏԱՐԼԻՆԿ»-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա. Մխիթար Հայրապետյան
Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ը...
Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի...