Հասարակություն Կարևոր

Ինքնահրկիզման փորձ, արցունքաբեր գազ․ Խորենացու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներից ձերբակալվածներ կան

Mariam Z. 453 դիտում
Ինքնահրկիզման փորձ, արցունքաբեր գազ․ Խորենացու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներից ձերբակալվածներ կան

Երևանի «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8-ը ձերբակալվել են։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,-ասաց Սարգսյանը։


Նրա խոսքով` ձերբակալվածների վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։


Հիշեցնենք`  վաղ առավոտից լարված իրավիճակ էր «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով։ Երբ մսավաճառներն ընդվզեցին, բախում առաջացավ նրանց և ոստիկանների միջև: Կարմիրբերետավորները կիրառել են արցունքաբեր գազ, մսավաճառներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղում քաղաքացիներն օգնություն են ցուցաբերել։



Հավելենք, որ 2023թ–ի դեկտեմբերի 6-ից Հայաստանում ուժի մեջ է մտել սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն ամրագրող օրենքը, որի համաձայն` մեր երկրում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250