Այս հարցով պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ աղի մասին օրինագծի դեմ Հայաստանում ագրեսիվ ու լայնամասշտաբ արշավ սկսվեց։ Նա, սակայն, պնդում է, որ այս հարցով պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն։
«Հայաստանում մենք օգտագործում ենք կրկնակի չափով աղ, լուրջ քայլեր պետք է ձեռնարկել»,- լրագրողների հետ հանդիպմանն հայտնել է նախարարը։
Ավանեսյանը ասել է, որ աշխատում են հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակ։ Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտները կառուցողական են մոտենում հարցին։ Այս պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։
Ըստ նախագծի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնել՝ առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում՝ տնտեսվարողը կտուգանվի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս...
Ինքնահրկիզման փորձ, արցունքաբեր գազ․ Խորենացու փողոցում գտնվող հայտնի մսի խանութներից ձերբակալվածներ կան
Երևանի «Գումի» շուկայում աշխատող մսավաճառներից 8-ը ձերբակալվել են։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նա...
«ՍՏԱՐԼԻՆԿ»-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա. Մխիթար Հայրապետյան
Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ը...
Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի...