Պուտինը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել չեչենական «Ախմատի» հրամանատարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի կոչումը, ով պատասխանատու էր Կուրսկի ուղղության համար։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի գեներալի կոչում է շնորհել պաշտպանության երկու փոխնախարարների՝ Յունուս-Բեկ Եվկուրովին և Վիկտոր Գորեմիկինին։
Եվկուրովին, ի թիվս այլ բաների, հիշել են 2023 թվականի մայիսին Եվգենի Պրիգոժինի հետ իր հանդիպման համար՝ վագներականների ապստամբության ժամանակ։
Գեներալ-լեյտենանտի կոչում այժմ ունի չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը, ով նաև ՌԴ զինված ուժերի ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալն է։ Նա գեներալ-մայորի նախկին կոչումը ստացել է 2022 թվականի նոյեմբերին։
Ալաուդինովի ենթակաները գտնվում էին Կուրսկի շրջանում, երբ ուկրաինական զինված ուժերը ներխուժեցին այնտեղ այս տարվա օգոստոսին։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի ավելի քան 4 հազար զինվոր մեկնել է Իրաք
Սիրիական բանակի ավելի քան 4 հազար զինվորներ Իրաք են մեկնել այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունը վերահսկողություն է...
Սիրիայում կարող են քիմիական զենքի պաշարներ լինել. Պենտագոն
Պենտագոնը կարծում է, որ Սիրիան կարող է քիմիական զենքի պաշարներ ունենալ, և ԱՄՆ-ը գործընկերների միջոցով փորձում է կանխել դ...
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձ...
Սիրիական ընդդիմությունը վերահսկում է ՌԴ ԶՈւ ավիաբազային մոտ քաղաքը
Սիրիական զինված ընդդիմության կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել Ջեբլա քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզ...