5.7 միլիարդ դրամ արժեցող ծրագիրը հետաձգվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը հետաձգվել է, քանի որ մարզում լայն թափով վարչական շենքեր են նորոգում և վերանորոգում Ծառայության համար։ Սովետական միության Անտառային տնտեսությունը 30 տարի անց դարձել է Էկոպարեկային ծառայություն, որը պետական բյուջեի վրա, կարծես, թանկ է նստում։
Օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար։
«Ազատության» հետ զրույցում ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն ասել էր, որ էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:
Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 58 մլն 504 հազար դրամ Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի տեղամասի վարչական շենքի, Զանգեզուրի տեղամասի վարչական շենքի ապամոնտաժման և վերանորոգման համար, իսկ 3-րդ 9 մլն 120 հազար դրամն էլ հատկացվել է Երևանում Էկոպարեկային ծառայության վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման աշխատանքների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...