Թրամփը կողմ չէ, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին ասել է, որ չի աջակցում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, և Եվրոպան պետք է մեծ դեր խաղա Կիևին աջակցելու գործում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Ավելի վաղ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Թրամփի, Մակրոնի և Զելենսկու եռակողմ հանդիպումը։ Թրամփն ու Մակրոնը նախ երկկողմանի բանակցություններ են վարել:
Թրամփը նաև նշել է, որ Եվրոպան պետք է մեծ դեր խաղա Ուկրաինայի պաշտպանության և աջակցության գործում։
«Ես ցանկանում եմ, որ եվրոպական զորքերը ներկա լինեն Ուկրաինայում՝ վերահսկելու հրադադարի պահպանումը: Չեմ բացառում ԱՄՆ-ի աջակցությունը համաձայնագրին, բայց ամերիկյան զորքերը չեն ներգրավվի», - ասել է Թրամփը` նշում է թերթը։
Նշվում է, որ Թրամփը նաև դրդում է եվրոպացիներին ավելի ակտիվորեն ազդել Չինաստանի վրա, որպեսզի նա ստիպի Ռուսաստանին դադարեցնել հակամարտությունը։ Նա և իր եվրոպացի գործընկերները քննարկել են մաքսատուրքերի օգտագործումը որպես Պեկինի վրա ճնշման լծակ, պարզաբանում է հրատարակությունը։
Թրամփը ավելի վաղ խոստացել էր, որ կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության բանակցային կարգավորմանը։ Նա բազմիցս հայտարարել է, որ կկարողանա մեկ օրում լուծել ուկրաինական հակամարտությունը։ Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...