Զանգվածաբար աշխատանքից ազատվում են ՆԳՆ աշխատակիցները․ իրավիճակը Վրաստանում
Վրաստանում ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են զանգվածաբար աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս մասին հայտնել է ՆԳՆ նախկին ղեկավար և նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։
«Ես հաստատ գիտեմ, որ ՆԳՆ-ում աշխատանքից ազատման 100-ից ավելի դիմում կա, որոնք չեն ստորագրվում։ Նախարարությունը կորցնում է որակյալ կադրեր, և նրանց վերականգնումը տարիներ կպահանջի։ Ոստիկանության արժանի աշխատակիցների մեծ մասը մեկնել է արտերկիր, աշխատում է որպես վարորդ Ամերիկայում: Շատ մարդիկ լքել են երկիրը, ինչ-որ մեկին ստիպել են մնալ, ինչ-որ մեկին ահաբեկել են կամ կաշառել։ Դա հսկայական ողբերգություն է», - ասել է նա։
Գախարիան համոզված է, որ նախարարությունը պետք է ամբողջությամբ ապաքաղաքականացվի։ Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունն անցել է բոլոր «կարմիր գծերը» և երկիրը տանում է քաղաքական փակուղի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Գյումրու քաղաքապետի նախնական ընտրության արդյունքները
Այսօր ամփոփվել է քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունք...
ՔՊ-ն Ասլանյանի հարցով նիստ է գումարում․ Factor
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրելու պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնել...