ՔՊ-ն Ասլանյանի հարցով նիստ է գումարում․ Factor
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրելու պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցով։
Factor TV-ն արձանագրել է, որ ՔՊ-ականները հերթով գալիս են Ազգային ժողովի շենք։ Հիշեցնենք` իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր Factor TV-ին տված հարցազրույցում ասել էր` մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։ Հակոբ Ասլանյանն առաջարկում է, որ ՔՊ-ում պատգամավորական խումբ ձևավորեն, Աղազարյանին կանչեն պարզաբանումների ու փորձեն իր կարծիքը հիմնավորապես փոխեն Աղազարյանի մասին, եթե ՔՊ-ականներին դա չհաջողվի, նա կհեռանա կուսակցությունից։ Ասլանյանին արձագանքեց ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից»,- հայտարարեց Թորոսյանը։ Նա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը կոչեց «քաղաքական դավաճանություն և դասալքություն»։ Ասլանյանի հարցով նիստը նախապես նշվել էր, որ պետք է տեղի ունենա 16։30-ին, ապա հայտարարվեց, որ 17։00-ին է, իսկ այժմ նշվում է, որ հնարավոր է տեղի ունենա ավելի ուշ կամ ընդհանրապես այսօր տեղի չունենա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Զանգվածաբար աշխատանքից ազատվում են ՆԳՆ աշխատակիցները․ իրավիճակը Վրաստանում
Վրաստանում ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են զանգվածաբար աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս...
Գյումրու քաղաքապետի նախնական ընտրության արդյունքները
Այսօր ամփոփվել է քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունք...