Գյումրու քաղաքապետի նախնական ընտրության արդյունքները
Այսօր ամփոփվել է քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։
Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։
Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյան, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյան ու Կարեն Սարուխանյան, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյան, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյան, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյան․ գյումրեցիները ընտրություն են կատարել ինքնաառաջադրված այս 7 թեկնածուների միջև:
Հիշեցնենք, հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Ասաց, որ ընտրվող պաշտոնակատարն էլ ամենայն հավանականությամբ հենց կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Թե երբ են Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվելու, հստակ ժամանակահատված չի նշվում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Զանգվածաբար աշխատանքից ազատվում են ՆԳՆ աշխատակիցները․ իրավիճակը Վրաստանում
Վրաստանում ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են զանգվածաբար աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս...
ՔՊ-ն Ասլանյանի հարցով նիստ է գումարում․ Factor
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրելու պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնել...