ՌԴ-ից նշել են՝ ինչն են հաշվի առնելու միգրացիոն քաղաքականությունը կարգավորելիս
Ռուսաստանը միգրացիոն քաղաքականությունը կարգավորելիս առաջին հերթին պետք է կենտրոնանա սեփական քաղաքացիների շահերի վրա։ Այս մասին հայտնել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ամենակարեւորը միգրացիայի ոլորտում այն որոշումների հետեւանքները հաշվարկելն է, որոնք մենք ընդունում ենք։ Բայց ամեն դեպքում, արդյոք դրանք վերաբերում են միգրանտների երեխաներին դպրոցում կրթելու հարցերին, արդյոք վերաբերում են նրանց՝ երկիր մուտք գործելու կարգին, այստեղ նրանց ընտանիքների ներկայությանը, առաջին հերթին մենք պետք է կենտրոնանանք ՌԴ քաղաքացիների շահերի վրա։ Որովհետև մենք մեր օրենսդրությամբ պաշտպանում ենք մեր երկիրը։ Ընդ որում, հարգելով, իհարկե, նրանց հիմնարար իրավունքները, ովքեր աշխատում են այստեղ՝ ՌԴ-ում», - ասել Է Մեդվեդևը։