Զգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, պատասխանը կլինի ակնթարթային․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսում միջուկային զենք կա:
«Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ ներմուծել։ Դրանք տասնյակից ավելի են։ Շատերը գրում են. «Սա կատակ է, ոչ ոք ոչինչ բերել»: Ներմուծել ենք։ Նրանք նույնիսկ չեն նկատել, թե ինչպես ենք մենք դրանք բերել այստեղ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման պլանների մասին հարցին, որը միջուկային զենք չէ, բայց ունի մեծ հզորություն։
«Եթե միջուկային զենք կիրառվի, ապա դա մեծ պատասխանատվություն է, համենայն դեպս, Հիրոսիմայից և Նագասակիից հետո դեռևս ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը, էլ չեմ խոսում Բելառուսի մասին։ Բայց ես նախազգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, «ընկերներին» և մրցակիցներին. եթե միայն դուք ոտք դնեք պետական սահմանի գծի վրա, պատասխանը կլինի ակնթարթային», - նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի տեղեկությունները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մին...
Փաշինյանի գրառումը՝ Սահմանադրության տեքստի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...