Զելենսկին կտրուկ է արձագանքել Մեթյու Միլլերի հայտարարությանը
Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում կտրուկ է արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը 18-ից 25 տարեկան ուկրաինացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է կենտրոնանանք գոյություն ունեցող բրիգադների վերազինման և անձնակազմի պատրաստման վրա՝ այդ տեխնիկան օգտագործելու համար: Մենք չպետք է փոխհատուցենք տեխնիկայի պակասը և մարզումները երիտասարդ զինվորների հաշվին»,- գրել է նա։
Նախօրեին Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Կիևին տեղեկացրել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կհամալրվեն 18-ամյա երիտասարդների մոբիլիզացիայի դեպքում։
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը նույնպես ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնի դաշնակիցները համաձայն են 18-ից 25 տարեկան ուկրաինացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության հարցում։ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը այնուհետ հայտարարել է, որ Ուկրաինան չի ծրագրում նման քայլի գնալ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն մոտ է իր նպատակներին հասնելուն. Նարիշկինը մանրամասներ է ներկայացրել մարտի դաշտից
Ռուսաստանը մոտ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելուն: Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայ...
Սիրիայի վարչապետը հայտնել է` երբ կավարտվի երկրում անցումային շրջանը
Ընդդիմության կողմից նշանակված Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ անցումային...
«Իրանն ավելի մոտ է միջուկային զենքին». New York Times
Իրանական կողմն ավելի է մոտեցել իր միջուկային ներուժի ստեղծմանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո։ Այս մասին...
Իրանում Սիրիայի համար «մռայլ ապագա» են գուշակել
Թուրքամետ խմբավորումների եւ սիրիացի քրդերի հակամարտությունը, Թուրքիայի եւ Իսրայելի միջամտությունը Սիրիայի գործերին եւ ահ...