Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի վերահսկողության տակ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի վերահսկողության տակ։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է ТАСС-ը։
Արդեն հայտնել էինք, որ Սիրիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել Իսրայելի կողմից Հանրապետության ինքնիշխանության խախտման մասին՝ կապված Դամասկոսին հարվածների և Գոլանի բարձունքներում իսրայելական զինվորականների գործողությունների հետ։
«Առաջինը, սա 1974 թվականի ուժերի բաժանման համաձայնագրի ակնհայտ խախտում է, երկրորդ՝ սա Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նոր խախտում է», - ասել է Սիրիայի արտգործնախարար Բասամ Սաբբաղը:
«Երկրորդ խնդիրն այն է, որ դա վերաբերում է ոչ միայն Գոլանի բարձունքներին, այլև ավիահարվածներին: Երեկ կեսօրին Դամասկոսում բազմաթիվ օբյեկտներ կրակի տակ են հայտնվել: Այսօր ես խոսեցի ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցչի հետ և խնդրեցի բարձրացնել այդ թեման»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...