Սիրիայի գրոհայինների ղեկավարը հայտնել է, թե որն է իրենց նպատակը
Մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ հայտնելով, որ գրոհայինների նպատակն է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը։ Այս մասին հանյտնում է CNN-ը:
Ջոլանին հայտնել է նաև, որ իրենք ծրագրում են ստեղծել կառավարություն՝ հիմնված ինստիտուտների և «ժողովրդի կողմից ընտրված խորհրդի» վրա։
«Երբ խոսում ենք նպատակների մասին, հեղափոխության նպատակը մնում է այս ռեժիմի տապալումը։ Մեր իրավունքն է օգտագործել բոլոր առկա միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Ռեժիմի պարտության սերմերը միշտ եղել են նրա ներսում… Իրանցիները փորձեցին վերակենդանացնել ռեժիմը՝ ժամանակ շահելով, իսկ ավելի ուշ ռուսները նույնպես փորձեցին աջակցել նրան: Բայց ճշմարտությունը մնում է նույնը՝ այս ռեժիմը մեռած է», - ասել է «Հայաթ Թահրիր Ալ-Շամ»-ի ղեկավարը։
Նոյեմբերի 27-ին իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներից դուրս գալուց հետո գրոհայինները գրավել են Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպը, այնուհետև նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
«Իրանն ավելի մոտ է միջուկային զենքին». New York Times
Իրանական կողմն ավելի է մոտեցել իր միջուկային ներուժի ստեղծմանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո։ Այս մասին...
Իրանում Սիրիայի համար «մռայլ ապագա» են գուշակել
Թուրքամետ խմբավորումների եւ սիրիացի քրդերի հակամարտությունը, Թուրքիայի եւ Իսրայելի միջամտությունը Սիրիայի գործերին եւ ահ...
«Դեռևս հիմքեր չկան». Պեսկով
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար հիմքեր դեռ չկան: Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ՌԴ նախագահի...