ՀՀ-ն պետք է հրաժարվի այդ պահանջներից. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Հայաստանը «պետք» է հրաժարվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետպատերազմական փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:«Մի շար...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...