Մանրամասներ՝ 20-ամյա աղջկա դանակահարությունից
Դեկտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գլինկայի փողոցի հասցեներից մեկի մոտ՝ երթևեկելի հատվածում, դանակահարված կին կա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը «կրծքավանդակի բաց վերք՝ ձախից» ախտորոշմամբ Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից բուժօգնության էր տեղափոխել 20-ամյա կնոջ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը և 31-ամյա երիտասարդը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչը շարունակել են նաև փողոցում, և այդ ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը սուր-կտրող առարկայով հարվածել է 20-ամյա կնոջն ու դիմել փախուստի:
Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Տրանսպորտում ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում
Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետ...
3 զինծառայողի ծառայությունից ազատելու համար 23 հազար դոլար կաշառք է ստացել
Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանմա...
Այս որոշումը ճիշտ է եղել. Փաշինյան
Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետը։«Հիշ...