Մենք իջեցրինք տոկոսները զգուշություն ցուցաբերելով. Սերգեյ Բագրատյան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է եկամտահարկերի բարձրացման խնդրին:


«Եկամուտները ավելացնելու միջոցը ֆինանսի ներհոսքն է, որը պետք է ունենալ որպեսզի այն ընդլայնվի այսինքն ինքնին տնտեսութունը չի կարող զարգանալ եթե ներդրումներ չկա: Ինձ համար կարևոր է տնտեսության զարգացումը, որը կբերի նոր աշխատատեղեր, բարեկեցության աճ, տեսանելի ապագա: Այսինքն այստեղ ես ուզում եմ, որ այն տնտեսական ոճը մենք ունենանք, որ կարողանանք մոտենալ ճշմարտությանը: Մենք իջեցրինք տոկոսները զգուշություն ցուցաբերելով, խոսքը՝ 5.1% մասին է»,- ասել է Բագրատյանը:


Ի պատասխան Բագրատյանի դիտարկմանը ՀՀ ֆինանասների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Եկամուտները կարող են ավելանալ երբ մեր տնտեսության արտադրողականությունը բարձրանա, այս ուղղությամբ մենք պետք է ջանքեր գործադրենք հաջորդ տարի երկու ուղղություններով, այսինքն եղած ծախսի արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, մյուս կողմից մեր եկամուտները բարձրացնելու ուղղությամբ»:


Քաղաքականություն