Որոշ շրջաններում ձյուն է տեղում
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. ովքեր են թիրախավորված. Civilnet
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կե...
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի. քաղաքապետարան
Սիրելի՛ երևանիցներ, տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետ...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...