Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. ովքեր են թիրախավորված. Civilnet
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակների չափը, իսկ տարեցները կօգտվեն անվճար բժշկական ապահովագրությունից։ Գովազդային գրառումներում օգտագործվում են Հայաստանի պետական խորհրդանիշները և պետական պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Վահագն Խաչատուրյանի և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի լուսանկարները: Գրառումները ստացել են հարյուրավոր հավանումներ և տարածումներ։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:
Ըստ լրատվականի գրառումների պատկերներին կցված հղումները տանում են դեպի կասկածելի կայքեր, որոնց նպատակը կոմերցիոն գովազդի ցուցադրումն է։ Դրանցում այցելուներից չի պահանջվում անձնական և բանկային տվյալներ մուտքագրել։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 50 տարեկանից բարձր քաղաքացիների համար անվճար բժշկական ապահովագրության ծրագիր նախատեսված չէ:
Կենսաթոշակները վերջին անգամ բարձրացվել են 2023-ի հուլիսին, և բարձրացում չի սպասվում ո՛չ 2024-ին, ո՛չ էլ 2025-ին։ Այս մասին 2024-ի նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում հայտնել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հատկանշական է, որ այս գովազդները հատկապես թիրախավորում են տարեցներին և թոշակառուներին։ Գովազդները կառուցված են այնպես, որ առավելագույնս գրավիչ լինեն այս տարիքային խմբի համար՝ նշելով թոշակների ավելացման և անվճար բժշկական ապահովագրության մասին:
Մանրմասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի. քաղաքապետարան
Սիրելի՛ երևանիցներ, տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետ...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...
2025-ին խմելու ջրի սակագինը կփոխվի՞
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին...