Նոր մանրամասներ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավից
Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։
«Այժմ 28 մարդ հաջողությամբ փրկվել է Մարսա Ալամ քաղաքից հարավ գտնվող Sea Story զբոսանավի խորտակման միջադեպից, որոնումները շարունակվում են 17 անհետ կորածների համար»,- ասվում է նահանգային կառավարության հայտարարության մեջ։
Հավանականություն կա, որ փրկվածների մի մասին վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան։ Նավի վրա եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ զբոսանավում հայեր չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Կենսաթոշակների մասին կեղծ գրառումներ. ովքեր են թիրախավորված. Civilnet
Ֆեյսբուքում տասնյակ էջեր ակտիվորեն տարածում են գովազդային գրառումներ, թե 2024-ի նոյեմբերից կառավարությունը կբարձրացնի կե...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի. քաղաքապետարան
Սիրելի՛ երևանիցներ, տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետ...