Ուկրաինական հարվածի հետևանքով հյուսիսկորեացի գեներալ է վիրավորվել. WSJ
Կորեայի ժողովրդական բանակի բարձրաստիճան գեներալ է վիրավորվել՝ Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան անանուն պաշտոնյային:
Աղբյուրը չի բացահայտել, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել Հյուսիսային Կորեայի ռազմական առաջնորդը։ Տուժած զինվորականի անունը նույնպես չի հաղորդվում։
Ինչպես նշում է WSJ-ը, սա առաջին դեպքն է, ըստ արևմտյան իշխանությունների, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորական է վիրավորվում։
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչն էլ չի պատասխանել The Wall Street Journal-ի հարցադրումներին։
Հիշեցնենք, որ Ուկրաինացի զինվորականները նոյեմբերի 20-ին հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարած առնվազն 10 հեռահար Storm Shadow հրթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել սիրիական Հոմս քաղաքի արվարձաններին, հայտնել է Middle East Observer-ը։ Իսրայելակա...
Իսրայելի հարվածից ավերվել է Լիբանանի երկու խոշոր շրջանները միացնող կամուրջը
Իսրայելի կործանիչները հարվածել են Ջեբել Աքրում լեռնային շրջանի կամրջին, որը միացնում էր Սիրիային սահմանակից Լիբանանի հյո...
ՊՆ-ն՝ Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերի մասին
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող...
Իսրայելի հարվածը «կաթվածահար» է արել Իրանի՝ հրթիռներ արտադրելու հնարավորությունները. ԶԼՄ
Ամերիկյան Axios պորտալը, վկայակոչելով իր աղբյուրներին, պնդում է, որ շաբաթ օրը Իսրայելի հարվածը կաթվածահար է արել Իրանում...